Ծխող ուղևորի պատճառով Մոսկվա-Գյումրի չվերթի օդանավը վայրէջք է կատարել Մինվոդիում
«Պոբեդա» լոուքոսթերի օդանավն արտահերթ վայրէջք է կատարել ծխող ուղեւորի պատճառով: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:
Օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Գյումրի չվերթը, վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում։
Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր այն մասին, որ օդանավերը արտահերթ վայրէջք կկատարեն, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։ Եվ քանի որ օդանավում ծխելու դեպքերը հաճախացել են՝ ավիաընկերությունը որոշում է կայացրել խստացնել ծխող ուղեւորների դեմ պայքարի միջոցառումները՝ հիմա ծխող ուղեւորներ հայտնաբերելու դեպքում հարկադիր վայրէջք կկատարվի մոտակա հասանելի օդանավակայանում:
Ավելին. ուղևորը, որի մեղքով օդանավը ստիպված կլինի վայրէջք կատարել, օդանավից դուրս կբերեն ոստիկանության աշխատակիցները, վայրէջքի համար բոլոր ծախսերն էլ կգանձեն հենց նրանից։