20.04.2025
Անիմաստ հիստերիա. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների հարցը կլուծվի մոտ ապագայում. ՌԴ դեսպան

Հայկական վարորդական վկայականները մոտ ժամանակներս պիտանի կլինեն ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Sputnik Արմենիա-ի հետ զրույցում նա նշել է, որ հստակ ժամկետներ հնչեցնել չի կարող, բայց այն, որ հարցը լուծվելու է միանշանակ է:


«Հարցը կլուծվի մոտ ապագայում: Դրա համար անհնարժեշտ է ընդունել լրացուցիչ օրենսդրական ակտ»,- ընդգծել է նա:


Հիշեցնենք, օտար պետությունների վարորդական վկայականներով քաղաքացիները 2017 թվականի հունիսի 1-ից չեն կարող պրոֆեսիոնալ վարորդի գործունեություն ծավալել ՌԴ տարածքում: Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են վարորդական վկայականների երկկողմ ճանաչման մասին: 

Հռոմի Պապ, Դոնալդ Թրամփ, Սի Ծինփին. ովքե՞ր են շնորհավորել ՀՀ Անկախության տոնը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար