23.11.2024
Հայաստանը դեմոգրաֆիական փոսի շեմին է. Տիգրան Ջրբաշյան
prev Նախորդ նորություն

Արցախի ՄԻՊ-ը առաջիկայում կհրապարակի Ադրբեջանի հայատյացությանը նվիրված զեկույց

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առաջիկայում կհրապարակի հերթական զեկույցը, որը վերաբերում է հայատյացությանը: Այս մասին Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ հայատյաց քաղաքականության առումով Ադրբեջանն անընդհատ կարմիր գծեր է անցնում:

«Մենք մշտապես շարունակում ենք իրականացնել ադրբեջանական սոցիալական կայքերի մոնիտորինգը: Հայատյացությունը դրսևորվում է տարբեր մակարդակներով և ցեղասպանության մոտիվացիա է ստեղծել ադրբեջանցիների մոտ։ Ադրբեջանը շահարկում է երեխայի և իր տատիկի մահը, որը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ: Նկատեմ, որ Ադրբեջանը մեր Վաղարշակի հետ կապված ոչ մի հայտարարություն այդպես էլ չարեց, մինչդեռ մեր բանակի հրամանատարը նշեց, որ ցավ է ապրում: Այն նկարները, որ մեր տրամադրության տակ կային, մենք չհրապարակվեցինք՝ հաշվի առնելով, որ այդ երեխան ունի հարազատներ, իսկ Ադրբեջանը դատաբժշկական փորձաքննության նկարները տարածեց»,- հայտարարեց Մելիքյանը:

Բացի այս, Արցախի ՄԻ պաշտպանը նաև ասաց, որ Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել Արցախը մեկուսացնելու ուղղությամբ, մասնավորապես Արցախ այցելածներին սպառնալով սև ցուցակներով ու քրեական հետապնդումներով։


Մելիքյանի խոսքով, պատերազմական վայրագությունների օրինակներ են նաև այն խոշտանգումները, որոնց զոհ են դառնում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվածները.


«Ընդհանուր առմամբ այդպիսիք 31 հոգի են, որոնք կա՛մ խոշտանգման են ենթարկվել, կա՛մ մարմինների անարգման: Գործ ունենք կազմակերպված երեւույթի հետ: Հայատյացության այն մակարդակը, որ ադրբեջանական հասարակությունում առկա է, դրսեւորվելու է նման իրավիճակներում»,- հավելեց նա: