23.11.2024
Դարձյա՞լ ԵԱՏՄ-ն է մեղավոր. ինչո՞ւ վարչապետը չի մեկնում կամ չի հրավիրվում արևմտյան երկրներ
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանի կառավարությունն ամփոփել է մեկ տարվա գործունեությունը

2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն ԱՄՆ դոլարով (21.6 %-ով): Այս մասին ասված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունում։


Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների
ներմուծումը կազմել է 2161.7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն ԱՄՆ դոլարով (28.5 %-ով): Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:


Մակրոտնտեսական ցուցանիշների մասով 2017թ. առաջին յոթ ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտները կազմել են 106%, այսինքն` այդ եկամուտն աճել է 6%-ով: Մակրոտնտեսական ցուցանիշներում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106,2%, յոթ ամիսների ընթացքում աճել է 6,2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,7%, առևտրի շրջանառությունն աճել է 12,2%, արտաքին առևտրաշրջանառությունը յոթ ամիսների ընթացքում աճել է 26%-ով: Ամենամեծ աճը գրանցվել է ոսկերչական արտադրատեսակների արտադրության ոլորտում՝ 38%:


Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 2,1%, շինարարության ծավալը՝ նվազել է 8,7%-ով,ամենամեծ անկումը գրանցվել է պաշտոնական դրամաշնորհների ոլորտում՝ 58,5%:


Ինչ վերաբերում է գործարար միջավայրի բարելավմանը, ապա Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. միջոցառումների ծրագիրը։ Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով: 2017 թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 % և 26.3%):