24.11.2024
Foreign Policy․ Թիլերսոնին կարող է փոխարինել Նիքի Հեյլին
prev Նախորդ նորություն

ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելն անբարոյականություն է. Էրդողան

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին հայտարարող եվրոպացի քաղաքական գործիչները բարոյականությամբ չեն առաջնորդվում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


«Իրենց ներքաղաքական պայքարում եվրոպական քաղաքական գործիչների կողմից հակաթուրքական խաղաքարտն օգտագործելը մեզ շատ է անհանգստացնում։ Նրանք քնում ու արթնանում են Թուրքիայի եւ Էրդողանի մասին մտքերով։ Ի՞նչ է ձեզ արել Էրդողանը։ Թուրքիան ԵՄ-ին անդամակցությունից պաշտոնապես չի հրաժարվում։ Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ կապված ծրագրերում ԵՄ-ի մարմիններն ավելի անկեղծ լինեն։ Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին խոսելը քաղաքական անբարոյականություն է»,-հայտարարել է Էրդողանը։


Նա նաեւ ԵՄ երկրների առաջնորդներին մեղադրել է փախստականներին ընդունելու հարցում ֆինանսական օգնություն տրամադրելու հետ կապված Անկարային տված խոստումները դրժելու մեջ։