23.11.2024
Հինգ օրվա ընթացքում կվվերսկսենք ուրանի 20 տոկոսանոց հարստացումը․ զգուշացնում է Իրանը
prev Նախորդ նորություն

Էրդողան. Թուրքիան երբեք թույլ չի տա քրդական պետության ստեղծումը Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա քրդական պետության ստեղծումը Սիրիայի հյուսիսում, որը սպառնալիք կհանդիսանա Թուրքիայի սահմաններին:


Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարել քրդական զինված ջոատների դեմ թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում և թե՛ Թուրքիայում:


Խոսելով «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման մասին, Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ նրանք արել են հնարավոր ամեն բան Թուրքիայի զարգացումը կանգնեցնելու և բարեփոխումները խոչընդոտելու համար:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիային հավատարիմ մնացած քուրդ քաղաքացիների համար վիրավորական է Քուրդիստան պետության ստեղծման մասին խոսակցությունները, որոնք ընկած են ՔԱԿ խմբավորման գաղափարախոսության հիմքում: