20.04.2025
Փորձագետ. ԱՄՆ–ի սիրիական քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի և Իրանի դեմ
prev Նախորդ նորություն

Հինգ օրվա ընթացքում կվվերսկսենք ուրանի 20 տոկոսանոց հարստացումը․ զգուշացնում է Իրանը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին օգոստոսի 22-ին Իրանի պետական հեռուստաալիքով հայտարարել է, որ իր երկիրը կարող է հինգ օրվա ընթացքում ուրանի հարստացման աշխատանքները վերսկսել մինչև այն մակարդակ, ինչը բավարար կլինի ռազմական կարիքների համար: Այդ մասին Իրանի մայրաքաղաքից հայտնում է Associated Press-ը:

«Եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա կկարողանանք մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը վերսկսել առավելագույնը հինգ օրվա ընթացքում»,- հայտնել է Սալեհին:

Այս հայտարարությունը նա արել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լարվածության նոր ալիքի ֆոնին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օգոստոսի սկզբին Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների խստացման հրամանագրի ստորագրմանը, որը տարածվում է նաև Իրանի վրա: Իսկ մինչ այդ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ «եթե ԱՄՆ-ը ցանկանում է վերականգնել նախկինում գործող պատժամիջոցները, ապա Իրանը մի քանի օրում կկարողանա վերսկսել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը»։


 

Էրդողան. Թուրքիան երբեք թույլ չի տա քրդական պետության ստեղծումը Սիրիայի հյուսիսում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար