23.11.2024
Մամուլ. Բավականին ջերմացել են Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Որքա՞ն արժե և քանի տարի կտևի ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործումից հանելու պրոցեսը

ՀՀ կառավարությունը կքննարկի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում: «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությունն» առաջարկում է որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման տարբերակ ընտրել է «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատված է (2007 թվականին) շուրջ 310,37 մլն ԱՄՆ դոլար, որը իրականացվելու է 3 փուլով՝

Առաջին փուլ՝ շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստում, տևողությունը 3 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 6 մլն. եվրո:

Երկրորդ փուլ՝ հետշահագործման փուլի տևողությունը, ՀԱԷԿ-ի կանգառից հետո 10 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 70,0 մլն. եվրո:

Երրորդ և հաջորդ փուլերի իրականացումը, նախատեսվում է ավարտել Հայկական ԱԷԿ-ի կանգառից հետո 40 տարվա ընթացքում, այդ աշխատանքների համար Ծախսերը գնահատված են շուրջ 163 մլն. եվրո:


Նշվում է, որ, հաշվի առնելով, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է ՀՀ կառավարությունը 
2014թ. մարտի 27-ին հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:

Հաշվի առնելով, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությամբ նախատեսված է շահագործումից հանման գործընթացը մեկնարկել 2016թ-ից, իսկ 2014թ. մարտի 27-ի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգում տասը տարով, անհրաժեշտ է վերոնշյալ ռազմավարության դրույթները ապահովելու նպատակով մեկնարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի շահագործումից հանման գործընթացը: