24.11.2024
Մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է զինծառայողին ամրակցված ինքնաձիգից. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության աճը հուլիսին կազմել է 7 տոկոս

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7 տոկոս: Հիմնական աճը ապահովվել է արդյունաբերության՝ 14,3 տոկոս, առևտրի շրջանառության՝ 10,5 տոկոս և ծառայությունների ոլորտի՝ 17,2 տոկոս աճի հաշվին: Բացասական աճ են արձանագրվել գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, որոնց ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել են համապատասխանաբար -4,3 և -3,9 տոկոս:

Հուլիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտաքին առևտրաշրջանառության ծավալը ավելացել է 37,2 տոկոսով, այդ թվում՝ ներմուծումը 45,1 տոկոսով, իսկ արտահանումը՝ 25,2 տոկոսով:

Տարեսկզբից, հունվար-հուլիս ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,2 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Հիմնական նպաստումը եղել է արդյունաբերության՝ 12,7 տոկոս, առտրի շրջանառության՝ 12,2 տոկոս և ծառայությունների ՝ 11,8 տոկոս ոլորտների հաշվին: Շարունակում են բացասական մնալ գյուղատնտեսության՝ -2,1 տոկոս և շինարարության՝ -8,7 տոկոս ոլորտների ցուցանիշները:

2017 թվականի 7 ամիսների արդյունքներով արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 26 տոկոսով, որի կազմում արձանագրվել է արտահանման 21,6 տոկոս և ներմուծման 28,5 տոկոս աճ: