9.06.2025
ԱՀ ԱՎԾ. Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով
prev Նախորդ նորություն

Սպանություն, թե՞ ինքնասպանություն. զինծառայողը մահացել է ծնոտի հրազենային վիրավորումից

Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):


ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեղրիում պայմանագրային զինծառայող է մահացել: Զինծառայողը կապիտան է, և դեպքը եղել է իր առանձնասենյակում: 

Մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է զինծառայողին ամրակցված ինքնաձիգից. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին