23.11.2024
Մեղրիում պայմանագրային զինծառայող է մահացել
prev Նախորդ նորություն

Ալիևը ռիսկի չի գնա և չի սկսի ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը

Այսօր Իլհամ Ալիևը ռիսկի չի գնա և չի սկսի ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը։ Առաջին հերթին այն պատճառով, որ ՀՀ զինված ուժերն ունեն հզոր զենք` Իսկանդեր, իսկ Ադրբեջանն այդպիսի հզորության զենք չունի։ Իսկանդերի մաքսիմալ շառավիղը կազմում է 300 կմ`ՀՀ–ից այն արձակելու դեպքում այն կհասնի Ադրբեջանի մեծությամբ երկրորդ Գյանջա քաղաք, փոխանցում է pravda.ru կայքը։

Երկրորդ. եթե անգամ Ալիևը կարողանա չեզոքացնել իսկանդերների ազդեցությունն` Ադրրբեջանի խոշոր քաղաքների շուրջ ՀՕՊ և հակահրթիռային համակարգեր ստեղծելով, դժվար թե Բաքուն հույս ունենա, որ Մոսկվան ու Արևմուտքը թույլ կտան Ադրբեջանին սկսել լայնածաված հարձակում ու ստիպել ՀՀ–ինյ կապիտուլյացիայի դիմել։ Բաքվում հասկանում են, որ ստատուս–քվոն Ղարաբաղում ձեռնտու է ՌԴ–ին, Ֆրանսիային և ԱՄՆ–ին`այդ երեք երկրերում բնակվում են խոշոր հայկական համայնքներ։

Այսպիսով, հայ–ադրբեջանական հակամարտությունը կարող է մնալ սառեցված վիճակում տասնամյակներ։


Մոսկվայի համար ստատուս–քովն նշանակում է, որ Ալիևը չի կարողանա երկիրը տանել դեպի ՆԱՏՕ կամ Թուրքիայի հետ պաշտպանական պայմանագրի կնքմանը։ Երկու դեպքում էլ Մոսկվան կարող է ճանաչելԼեռնային Ղարաբաղի անկախությունը` Աբխազիայի ու Հվ.Օսիայի օրինակով։