20.04.2025
Իրանն երկաթգծային տարանցիկ միջանցք է կազմակերպելու Թուրքիայի տարածքով
prev Նախորդ նորություն

Լավրովը սադրանք է որակել Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լիահույս է, որ Իրանը չի լքի 2015 թվականի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը, որը նախատեսում է միջուկային ծրագրի դադարեցում՝ երկրի վրայից պատժամիջոցների հանման դիմաց:

Լավրովը հույս է հայտնել նաև, որ ԱՄՆ-ը չի խախտի համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները: Նա քննադատել է նոր պատժամիջոցների սահմանումը՝ դրանք անվանելով սադրանք:

«Երբ դրանք օգտագործվում են՝ այս կամ այն խնդրի խիստ հավասարակշռված կարգավորումը հօգուտ կողմերից մեկի խախտելու համար, ես դա համարում եմ անպատասխանատու գործողություն։ Նման գործողություններն անխոհեմ են ու վտանգով լի, դրանք կարող են խախտել հաշվեկշիռը: Նման սադրանքներ չպետք է լինեն»,- ասել է Լավրովը:

Իրանագետ.Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար