3.05.2025
Ուկրաինան սկսել է նավթ գնել Իրանից
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն աջակցում է ԵԱՏՄ շրջանակում Ինդոնեզիայի հետ ԱԱԳ ստեղծման բանակցություններին. Լավրով

Ռուսաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին առաջարկը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ բանակցություններից հետո Լավրովը նշել է, Ինդոնեզիան հետաքրքրություն է դրսևորում ԵԱՏՄ  հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում.


«Ինդոնեզիան հետաքրքրություն է դրսևորում այդ միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ սկսելու նկատմամբ: Համապատասխան առաջարկն արվել է, այն այժմ ուսումնասիրվում է: Ռուսաստանն այն աջակցում է»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:


Ավելի վաղ գործակալության աղբյուրները հայտնել էին, որ 2017 թվականի մայիսին Ինդոնեզիայից առաջարկ է ստացվել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուսումնասիրության համար հետազոտական խումբ ձևավորելու վերաբերյալ:

Պարտա՞ստ է Թրամփը «կրակով» դիմավորել Փհենյանի սպառնալինքները. Մաքքեյնը կասկածում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով