24.11.2024
Հայկական ֆիլմերի շաբաթ Իրանում` տաս ցուցադրություն երեք խոշոր քաղաքներում. դեսպան
prev Նախորդ նորություն

Լապշինը հնարավոր է պատիժը կրի այլ երկրում. փաստաբան

Բաքվի դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա չի բացառվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:


Նա նշել է, որ Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում՝ Ռուսաստանում, Իսրայելում կամ Ուկրաինայում, քանի որ նա հանդիսանում է այդ երկրների քաղաքացին: Դա են, ըստ փաստաբանի, թույլ տալիս միջազգային կոնվենցիաները:


Գնահատելով վճիռը, Չերնինն այն անվանել է «ավելի քան լավը»: Ավելի վաղ դատախազը Լապշինի համար պահանջել է 6,5 տարվա ազատազրկում:


Ինչ վերաբերում է իրենց հետագա գործողություններին, ապա դրանք հայտնի կդառնան Լապշինի  հետ քննարկելուց հետո:


Հիշեցնենք, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինըին այսօր դատապարտեց երեք տարվա ազատազրկման: