24.11.2024
Լապշինը հնարավոր է պատիժը կրի այլ երկրում. փաստաբան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Մոսկվան թույլ չի տա ԱՄՆ միջամտությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին

Դեռևս շատ վաղ է խոսել այն մասին, Թրամփն Օբամայից ավելի ակտիվ կլինի Կովկասում, թե ոչ։ Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի տեղ կունենան Ադրբեջանն ու Կովկասը ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունում։ Այդ մասին azeri.today–ին հայտնել է ամերիկացի քաղաքական փորձագետ Սթիվեն Բլանկը։

Նրա խոսքով, Մոսկվան թույլ չի ԱՄՆ–ի միջամտություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց, եթե միայն Վաշինգտոնը չվերցնի նախաձեռնությունն իր ձեռքը և հակամարտության կարգավորման այլընտրանք չառաջարկի։

«Օրինակ, կշրջի բանակցային գործընթացը Քեմփ–Դևիդի համաձայնագրի նմանությամբ։ Այդ ժամանակ Մոսկվային դժվար կլինի միջամտել»,– հավելել է նա։


Ավելի վաղ «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը կդառնա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման գլխավոր կազմակերպիչը, որը պետք է տեղի ունենա մինչեւ տարեվերջ։


«Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի՝ Երեւանին եւ Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու մյուս համանախագահների (Ֆրանսիա եւ ԱՄՆ) փորձերը հաջողությամբ չեն պսակվել»,- նշվում է հոդվածում։