Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի խորհրդակցության ժամանակ ձեռք է բերվել ընդհանուր կոնսենսուս նավթի, գազի, նավթամթերքի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրի մի շարք կետերի շուրջ:
Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ առկա է միասնական ընկալում, որ գազի շուկայական գինը պետք է որոշվի ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքվելիք ուղիղ պայմանագրերով կամ բորսային աճուրդի ընթացքում, եթե բացակայում են գնային կարգավորումները:
«Մենք կցանկանայիք մաքսիմալ արագացնել փաստաթղթերի ուղղությամբ նախատեսված աշխատանքը, որը հանձնարարվել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից: Փաստացի փաստաթղթերի փաթեթը երկու նախագծերով պետք է պատրաստ լինի այս տարվա աշնանը»,- նշել է նախարար Ադամկուլ Ժունուսովը:
Ծրագրերի նախագծերը քննարկվել են բավական ակտիվ, բայց մի քանի հարցերի շուրջ դեռ անհրաժեշտ է փնտրել ընդհանուր դիրքորոշումներ.
«Խնդրում եմ ելնել նրանից, որ մեզ համար կարևոր է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար գտնել էներգառեսուրսների ընդհանուր շուկա, այլ ոչ թե առանձին վերցրած միության անդամ պետության համար»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը:
Խորհրդակցության մասնակիցները համաձայնության են եկել գազի բորսային աճուրդի իրականացման կարգավիճակի և ձևաչափի շուրջ, որը կգործի մինչ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների ուժի մեջ մտնելը:
Ընդհանուր շուկայի գործարկման ժամանակ նախատեսվում է մշակել գնագոյացման մեթոդոլոգիա` կապված գազի, նավթի և նավթամթերքի տեղափոխման ծառայությունների հետ: Կմշակվեն նաև մեխանիզմներ կանխելու ընդհանուր շուկայում ձեռք բերված գազի վերավաճառքի հնարավորությունները երրորդ երկրին:
ԵԱՏՄ-ի գազի ընդհանուր շուկայի գործարկումը պետք է բերի շուկայի մասնակիցների թվի ավելացման, ինչպես նաև նպաստի մեծածախ գների կրճատմանը տարբեր կատեգորիայի սպառողների համար: Նավթային ոլորտում նախագծի հաջողությամբ գործարկման դեպքում կապահովվի նավթի, նավթամթերքի ազատ մատակարարում: