25.11.2024
ՄԻՊ-ը պատրատել է զինծառայողների իրավունքները պաշտպանող նոր օրինագծեր
prev Նախորդ նորություն

Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստին. ընտրելու է երկրի նախագահ

Հուլիսի 18-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:


Քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:


Աշոտ Ղուլյանը պարզաբանել է հատուկ նիստի ընթացակարգը, պատասխանել պատգամավորների հարցերին և անհարժեշտ հանձանարարականներ տվել աշխատակազմի պատասխանատուներին: Խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին:


Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է պայքարելու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը


Գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․։ Մինչև 2020թ․, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, նախագահին կընտրի խորհրդարանը։


Անցումային շրջանը, համաձայն նոր Սահմանադրության, 2017-2020 թթ-ն է: Ընդդիմադիրների պնդմամբ՝ սահմանադրական բարեփոխումներով Բակո Սահակյանը տեսականորեն հնարավորություն ստացավ Արցախը ղեկավարելու մինչև 2030թ․՝ ընդհանուր առմամբ՝ 23 տարի։