26.11.2024
Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Ինջիրլիք ավիաբազայից
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Սիրիական հակամարտությունը նման է Լիբանանի քաղաքացիական պատերազմին

Սիրիայում հակամարտությունը տարբեր էթնիկ–կրոնական խմբերի հակամարտություն է, որոնց ապակառուցողական ներուժը դեռ չի սպառվել։ Քանի դեռ այդ ներուժը չի սպառվել` հակամարտությունը շարունակվելու է։ Այդ մասին հայտարարել է արևելագետ Սերգեյ Դեմիդենկոն։

Նրա խոսքով, հակամարտության բոլոր կողմերին միավորում է մեկ գործոն` ԻՊ–ի դեմ պայքարը, սակայն ԻՊ–ի դեմ հաղթանակից հետո կարող է սկսվել պարտիզանական պատերազմի նոր փուլը։


Արևելագետը սիրիական հակամարտությունը համեմատել է Լիբանանում 1975-1989թթ.–ի քաղաքացիական պատերազմի հետ, որտեղ հակամարտող կողմերը նստել էին սեղանի շուրջ, երբ հոգնել ու սպառվել էին այդ արյունահեղությունից. սիրիական հակամարտությունը նույնպես ունենալու է այդպիսի ավարտ։