2.08.2025
Փորձագետ. Իրավիճակը Սիրիայում մոտակա ժամանակներս չի փոխվի
prev Նախորդ նորություն

Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Ինջիրլիք ավիաբազայից

Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից, գրում է Der Spiegel-ը։ Ըստ պարբերականի՝ գերմանական ստորաբաժանումների դուրս բերումը սկսվել է հուլիսի 9-ին, կեսօրին մոտ։

Ինջիրլիքից բազան տեղափոխելու մասին որոշումը Գերմանիայի իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվել է գերմանական խորհրդարանականներին թույլ տալ մտնել բազա։

Մոտ 260 գերմանացի զինծառայողներ են տեղակայված բազայում՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ միջազգային պայքարին աջակցելու համար։

Գերմանիայի կառավարությունը որոշել է զինվորականներին տեղափոխել Հորդանանի Ալ Ազրակ բազա։

Արևելագետ. Սիրիական հակամարտությունը նման է Լիբանանի քաղաքացիական պատերազմին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան