Ֆրանսիայում այսօր հունիսի 11-ին տեղի է ունենում Ազգային ժողովի ստորին պալատի ընտրությունների առաջին փուլը: Տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել են երկրի եվրոպական մասում բոլոր ընտրատեղամասերը: Ծովափնյա հատվածներում քվերայկությունը տեղի է ունեցել մեկ օր առաջ:
Ըստ Ֆրանսիայի ներքինն գործերի նախարարության պաշտոնական տվյալների, ընտրությունների օրը երկրում գործում են շուրջ 67 հազար ընտրատեղամասեր: Ընտրությունների երկրորդ փուլ անցնելու համար պայքարում են 7 877 թեկնածուներ տարբեր կուսակցություններից:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընրտրակարգով և երկու փուլով: Երկրի տարածքը բաժանված է 577 ընտրական շրջանների, ճիշտ այնքան, որքան կազմում է խոհրդարանում պատգամավորների քանակը: Յուրաքանչյուր շրջանում հաղթող է ճանաչվում ձայների հասարակ մեծամասնություն (50%+1) ստացած թեկնածուն:
Պրակտիկայում առաջատար թեկնածուների միջեւ ստացած ձայների տարբերությունը մեծ չի լինում և նրանցից շատերը, չկարողանալով ստանալ քվեների սահմանված մեծամասնությունը, ստիպված են լինում պայքարը շարունակել ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա հունիսի 18-ին: Յուրաքանչյուր ընտրական շրջանում երկորդ փուլ են անցնում 12,5 տոկոսից բարձր ձայներ ստացած թեկնածուները: Լինում են դեպքեր, որ երկրորդ փուլում միմյանց դեմ պայքարում են անգամ չորս թեկնածուներ:
Թեպետ Ֆրանսիայում ընտրողների թիվը կազմում է 47 մլն մարդ, սակայն ըստ փորձագետների, քվեարկությանը մասկացության աստիճանը կարող է բավականին ցածր լինել: Ըստ կանխատեսումների վերջնական մասնակցությունը կարող է լինել ռեկորդային ցածր Հինգերորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ:
Համաձայն Ipsos SopraSteria կազմակերպության անցկացրած վերջին սոցհարցումների արդյունքների՝ ընտրություններում առաջատարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարած «Առաջ, Հանրապետություն» շարժումն է, որի օգտին պատրաստ են քվեարկել ֆրասիացիների 31,5 տոկոսը: Սա այն դեպքում, երբ աջ «Հանրապետականների» օգտին ցանկանում են քվերակել ընտրողների 22 տոկոսը:
Մարին Լե Պենի ղեկավարած «Ազգային ճակատ» շարժումը կարող է ստանալ քվեների 17 տոկոսը, իսկ չորրորդ տեղում 11,5 տոկոս ձայներով հնարավորություն ունի հայտնվելու Ժան-Լյուկա Մելանշոնի «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը: Հատկանշական է, որ Ֆրանսու Օլանդի Սոցիալիստական կուսակցությունը, որ 5 տարի առաջ ստացել էր ձայների 30 տոկոսը, այս անգամ կարող է հավակնել 8 տոկոսանոց ընտրական աջակցության: