Airbus-ը սպառնացել է դադարեցնել իր գործունեությունը Մեծ Բրիտանիայում և տեղափոխվել Գերմանիա
Աշխարհում խոշորագույն ավիշինարարական ընկերություններից մեկը՝ Airbus-ը, կարող է դադարեցնել իր գործունեությունը Մեծ Բրիտանիայում, եթե այդ երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու պարագայում չկատարվեն կորպորացիայի պահանջները:
Ինչպես հայտնում է РБК գործակալությունը, խոսքն ընկերության աշխատակցիների աշխարհում ազատ տեղաշարժվելու, առևտրային տարֆների, մասնավորապես պահեստամասերի ներկրման և արտահանման տուրքերից ազատման, հատուկ իրավական կարգավորման մասին է, հայտնում է The Sunday Times-ը՝ հղում կատարելով ընկերության թոփ-մենեջեր Ֆարբիս Բրեժեի խոսքերին:
Airbus-ի գործադիր տնօրենի խոսքով, ընկերության ներկայումս առկա ծրագրերը՝ դրանք են A320 և A380 Superjumbo ինքնաթիռերի արտադրությունը, իրականացվելու են Մեծ Բրիտանիայում, սակայն եթե բրիտանական կառավարությունը հաշվի չառնի կորպորացիայի պահանջները, ապա այն իր գործարանները կտեղափոխի այլ երկիր:
«Շատ հեշտ է նոր գործարան կառուցել նոր արտադարությունների համար այլ վայրում: Մենք շատ առաջարկներ կունենանք», - ասել է Բրեժեն: Պարբերականը որպես գործարանի նոր վայր մատնանաշում է Գերմանիայն, որը պատրաստ է Airbus-ի ծրագերերին պետական աջակցություն տրամադրել:
«Միևնույն ժամական իմ հիմնական նպատակն այն չէ, որ գտնեմ այլընտրանք, այլ այն է, որ շարունակենք համագործակցությունը, որն արդեն ապացուցել է իր կարեւորությունը», - ասել է նա: