Ընտրությունները Ֆրանսիայում. Մակրոնի հաղթանակը վստահության ճգնաժամի պայմաններում
Ֆրանսիայի խորհրդարական ընտրությունների առաջին փուլում առաջատարը երկրի նախագահ Էմանուել Մաքրոնի «Առաջ հանրապետություն» կուսակցությունն է։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։
Կուսակցության ներկայացուցիչներին կողմ է քվեարկել ընտրողների 32,21%-ը։ Երկրորդ տեղում հայտնվել է «Հանրապետականներ» կուսակցությունը՝ հավաքելով 21,55%, իսկ Մարին Լե Պենի գլխավորած «Ազգաին ճակատը» հավաքել է 14%: Ժան Լյու Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը ստացել է ձայների 11,02%-ը, իսկ նախկին իշխող կուսակցությւոնը՝ «Սոցիալիստական կուսակցությունը» ստացել է ձայների 10%-ը:
Ինչպես և կանխատեսվում էր ընտրություններին գրանցվել է ռեկորդային ցածր մակարադակի մասնակցություն՝ շուրջ 51 տոկոս: Ֆրանսիայի ներքի գործերի նախարարի բնոոշոմամբ այս ցուցանիշը խոսում է քաղաքական համակարգի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով, թեկնածուներն ընտրվում են միամանդատ շրջաններից: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է 50%-ից ավելի ձայն ստանա: Այնտեղ, որտեղ դա տեղի չունենա, 1 շաբաթ անց կկայանա քվեարկության 2-րդ փուլը: Այս դեպքում արդեն բավական կլինի ուղղակի ձայների մեծամասնությունը ստանալը:
Ենթադրվում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները թույլ կտան Մակրոնի կուսակիցներին ստանալ խորհրդարանական տեղերի բացաձակ մեծամասնությունը: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 18-ին: