14.12.2024
«Սիրիական ժողովրդավարական ուժերը» Ռաքքա են մտել
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Դոհայի հետ դադարեցրել են ֆինանսական գործողությունները

Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկի կարգադրությամբ՝ թագավորության բոլոր բանկերը Դոհայի հետ պետք է դադարեցնեն Կատարի ազգային արժույթով բոլոր գործողությունները։ Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

Սաուդյան Արաբիրայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվել է կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի ներկայացուցչությունը: Ռիյադի այդ քայլը հիմնավորվում է Կատարի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր կապով:

Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը: 

Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:

Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: