ԱՄՆ Սենատը կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ
ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել և արաբա-իսրայելյան հակամարտությունը 2 պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորել: Փաստաթղթին կողմ է քվեարկել 100 սենատոր:
Ինչպես նշվում է «Երուսաղեմի վերամիավորման 50-ամյակի տոնակատարության վերաբերյալ» բանաձևի անոտացիայում, փաստաթուղթը հաստատում է «ԱՄՆ վաղեմի քաղաքականությունն առ այն, որ Երուսաղեմի մշտական կարգավիճակի հարցը պետք է լուծեն կողմերը բանակցությունների հիման վրա», հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բանաձևը հաստատում է 1995-ի օրենքի դրույթը ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, որի կատարումը կես տարին մեկ հետաձգվում էր:
Բանաձևը պարտադիր չէ կատարման համար, սակայն արտահայտում է ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնի տեսակետն այդ հարցի վերաբերյալ: