22.11.2024
Կրեմլը մեկնաբանել է Քաթարի շուրջ դիվանագիտական սկանդալը
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է Կատարին սնունդ մատակարարել

Իրանը պատրաստ է սննդամթերք մատակարարել Կատար՝ արաբական մի շարք երկրների կողմից սահմանափակումների ներդրման ֆոնին։ Այս մասին հայտնել է Իրանի գյուղատնտեսական արտադրանք արտահանողների ասոցիացիայի ղեկավար Ռեզա Նուրանին, փոխանցում է Fars-ը։

Նուրանին նշել է, որ Իրանը պատրաստ է արդեն 12 ժամ հետո սկսել Կատարին ծովով սննդամթերք մատակարարել։ Նա շեշտել է, որ Կատարը Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից ու ԱՄԷ-ից ներմուծում է 4-5 մլրդ դոլարի սննդամթերք։


Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն դադարեցրել են սպիտակ շաքարի արտահանումը Կատար՝ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո։