Կրեմլը մեկնաբանել է Քաթարի շուրջ դիվանագիտական սկանդալը
Մոսկվան շահագրգռված է Պարսից ծոցի երկրների հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ, սակայն չի միջամտի տարածաշրջանի ներքին գործերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք չենք կարող միջամտել ուրիշ երկրների ներքին գործերին եւ տվյալ դեպքում՝ Պարսից ծոցի երկրների… Ռուսաստանի համար անկասկած թանկ են ընդհանրապես Պարսից ծոցի տարածաշրջանի եւ ծոցի առանձին երկրների հետ հարաբերությունները, ինչպես ասում են արաբագետները: Տեղյակ եք, որ ակտիվորեն ընթանում է ներդրումային եւ առեւտրատնտեսական համագործակցություն, նաեւ բավականին սենսատիվ ոլորտներում համագործակցություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
«Մենք շահագրգռված ենք բարեկամական հարաբերությունների աջակցությամբ, շահագրգռված ենք, որ Պարսից ծոցում կայուն եւ խաղաղ մթնոլորտ լինի, որի շրջանակում էլ էական տարաձայնությունները կարգավորվում են»,- հավելել է նա: