21.07.2025
ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը
prev Նախորդ նորություն

Թուրքիան 130 անձի, այդ թվում և Գյուլենին զրկում է քաղաքացիությունից

Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է 130 մարդու անուն, որոնք 3 ամսվա ընթացքում երկիր չվերադառնալու դեպքում զրկվելու են Թուրքիայի քաղաքացիությունից:

Հրապարակված ցուցակում ներառված են ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ ու Էրդողանի քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենի, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Ֆեյսալ Սարըյըլդըզի, Թուղբա Հեզերի, ինչպես ԺԴԿ-ական նախկին պատգամավոր Օզդալ Ուչերի անունները:

Ցուցակում նշված բոլոր անձանց նկատմամբ Թուրքիայի դատախազություններում հարուցված քրգործերի հիման վրա հետաքննություններ են իրականացվում:

Կրեմլը մեկնաբանել է Քաթարի շուրջ դիվանագիտական սկանդալը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին