22.11.2024
Իրանի նախագահի աշխատակազմը՝ քաթարյան ճգնաժամի մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ Պարսից ծոցի մի շարք երկրների հայտարարությունից հետո տարածաշրջանի երկրներին միասնականության կոչ է արել։ Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը։

Երկուշաբթի Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն, իսկ ավելի ուշ նաև Եմենը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։

«Մենք, իհարկե, կողմերին կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հարթել այդ տարաձայնությունները», - Սիդնեյում հայտարարել է Թիլերսոնը։

«Եթե մենք կարող ենք որւեէ դեր խաղալ խնդիրները հարթելու հարցում, ապա, մեր կարծիքով, կարեւոր է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը միասնական մնա»,- հավելել է Թիլերսոնը։