Սաուդյան Արաբիան փակել է կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի ներկայացուցչությունը
Սաուդյան Արաբիայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվել է կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի ներկայացուցչությունը: Ռիյադի այդ քայլը հիմնավորվում է Կատարի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր կապով, հաղորդում է Reuters-ը:
Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը:
Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:
Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: