24.11.2024
ԼՂ հակամարտությունում հավասարակշռությունն անխախտ է, խնդիրը՝ Երևանի և Բաքվի ուսերին. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵԱՀԿ օրակարգում կան շատ թեմաներ, տարբեր ձևաչափերով կշարունակենք միասին աշխատել. Զանիեր

ԵԱՀԿ գրասենյակը Երևանում կփակվի, քանի որ, դժբախտաբար, մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Բայց օրակարգում կան շատ թեմաներ, պետք է տարբեր ձևաչափերով շարունակենք միասին աշխատել: Այս մասին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը:


«Գրասենյակն այստեղ փակվելու է, չի շարունակելու աշխատանքը, բայց մենք փորձում ենք ճանապարհներ գտնել, որպեսզի շարունակենք այն գործողությունները, որոնք այստեղ իրականացվել են: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը միայն մի մասնաճյուղի փակում է, բայցև միասին աշխատելու նոր ճանապարհների բացում: ԵԱՀԿ-ն կշարունակի օգնել Հայաստանին տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում, այդ թվում նաև ընտրությունների հետ կապած»,- վստահեցրեց եվրոպացի պաշտոնյան:


Զանիերը չմանրամասնեց, թե կոնկրետ որ ծրագրերն են փակվելու, բայց խոստացավ, որ կուսումնասիրեն գրասենյակի կարևոր գործողությունները և կշարունակեն իրենց օժանդակությունը որոշակի ոլորտներում՝ ֆինանասական հարցերի քննարկումից հետո:


Նա նաև ձեռնպահ մնաց Ադրբեջանին գնահատական տալուց՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն աշխատում է կոնսենսուսի սկզբունքով, իսկ դա նշանակում է, որ իրենք երբեք մատնացույց չեն անում և չեն մեղադրում այն կողմին, ով չի միացել կոնսենսուսին կամ որոշմանը:


Ինչպես արդեն VERELQ-ը տեղեկացրել է, համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ գրասենյակի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ԵԱՀԿ-ն փակում է իր միակ գրասենյակը այս տարածաշրջանում, քանի որ ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով իր իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը:


«Ադրբեջանի կողմից Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը գործողություն է, որն ուղղված է հենց ԵԱՀԿ-ի դեմ: Բաքուն փորձում էր իր քայլը ներկայացնել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին»,- ասել էր նա: