Նախարարների վերանշանակումները շարունակվում են
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաամանագրերով մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում:
Այդպես, երկրի ղեկավարի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Արմեն Ամիրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:
Լևոն Ալթությանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։
Ավելի վաղ իրենց պաշտոններում վերանշանակվել էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և մյուսները: Այս պահին նշանակումների են սպասում կոալիցիոն քվոտայով Դաշնակցությանը տրված նախարարությունները, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: