4.12.2024
Եգիպտոսում հարձակվել են քրիստոնյաների վրա. կա 23 զոհ
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ-ն Սիրիայի լարվածության թուլացման գոտիների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել

Սիրիայի հրադադարի հանձնաժողովի ռուսաստանցի ներկայացուցիչները մեկ օրում հրադադարի ռեժիմի 10 խախտում են արձանագրել։ Թուրք ներկայացուցիչներն արձանագրել ընդամենը մեկ խախտում։ Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկանքում։

Ռուսական կողմը կրակահերթի 10 դեպք է արձանագրել հետեւյալ գավառներում՝ Դամասկոս՝ 6, Դերյա՝ 2, Էլ Կունեյթրա՝ 1, Լաթաքիա՝ 1։ Թուրքական կողմն արձանագրել է հրադադարի միայն մեկ խախտում Դերյա գավառում։

Նշվում է, որ կրակահերթերի դեպքերն արձանագրվել են հիմնականում «Ջաբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։