24.11.2024
Կարեն Կարապետյանի քաղաքականությունը վստահություն է ներշնչում սփյուռքին
prev Նախորդ նորություն

Ջրահեղձ զինծառայողների գործով պաշտոններից հեռացվել են զորամասի հրամանատարն ու տեղակալները

Արցախի հյուսիսային հատվածի զորամասերից մեկի տարածքում գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած զոհված ժամկետային երեք զինծառայողների հետ կապված միջադեպից հետո պաշտոններից հեռացվել են զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները: Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:


Բացի այս, Հակոբյանը նշել է, որ կան նաև տույժերի ենթարկված անձինք՝ մի շարք զինծառայողներ տույժի են ենթարկվել: 


Ավելի վաղ VERELQգրել էր, որ մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:


Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները: Մի քանի օր անց հայտնաբերվեց նաև Մնացականյանի դին: