22.04.2025
Մահացել է Զբիգնև Բժեզինսկին. լեհ, ով դեմ էր արտահայտվում Արևմուտքի և Ուկրաինայի միությանը
prev Նախորդ նորություն

Թրամփի փեսան առաջարկել է ՌԴ դեսպանին Մոսկվայի հետ գաղտնի կա՞պ ստեղծել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան ու նրա ավագ խորհրդական Ջարեդ Կուշներն առաջարկել է Միացյլա Նահանգներում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին ստեղծել գաղտնի կապ Ռուսաստանի հետ սիրիական խնդրի կարգավորման համար: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:


Ըստ աղբյուրի, գաղտնի կապի նպատակն էր կոնտակտ հաստատել ՌԴ զինվորականների և Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի միջեւ: Նշվում է, որ կապի այս խողովակը պետք է «հեշտացներ Սիրիայի վերաբերայլ զգայուն հարցերի» քննարկումները: Աղբյուրը, որ ծանոթ է եղել Trump Tower-ում Կիսլյակի ու Կուշների հանդիպումների օրակարգին, պատմել է, որ վերջիվորջո Թրամփի թիմը հասկացավ, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ հետադարձ կապի խնդիր չի լինի, երբ պետքարտուղար նշանակվի Ռեքս Թիլերսոնը:


Նա նշանակվեց պետքարտուղար այս տարվա փետրվարի 1-ին: Այդ ժամանակ Թրամփի վարչակազմն արդեն որոշել էր ռուսաստանցի գործընկերների հետ կապ պահպանել պաշտոնական խողովակների միջոցով:


Այս հրապարակումն աննկատ չի մնացել Ռուսաստանում: Պետդումայի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, մեկնաբանելով տեղեկատվությունը, հայտարարել է, որ Կիսլյակի ու Կուշների միջեւ կոնտակտների մասին հաղորդումները ՌԴ-ի դեմ տեղեկատվական արշավի մի մասն են և «բացարձակ անհեթեթություն» են:

Թոմ Քաթինան՝ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր (լուսանկարներ, տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան