24.11.2024
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը կփոխի տարածաշրջանի ճակատագիրը. Թուրքիայի վարչապետ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են դաշինք ձևավորել

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև դաշինքի ձևավորումը հնարավոր է, սակայն այդպիսի ֆորմատն ուղղված է լինելու էներգետիկ անվտանգության ապահովմանն ու ռազմա–տնտեսական հարցերին։ Այդ մասին հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Նա նշել է, որ ռազմա–քաղաքական ֆորմատի ստեղծումը ժամանակին առաջարկվել էր Իլհամ Ալիևին կովկասյան ֆեդերացիայի կամ Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան եռակողմ խմբավորման տեսքով` էներգետիկ անվտանգության կոնտեքստում, փոխանցում է Sputnik Грузия–ն։

Բաթումում երեքշաբթի տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը։