ԱՄՆ–ը կրճատում է ՀՀ–ի ու Ադրբեջանի ֆինանսավորումը
Թրամփի աշխատակազմը ներկայացրել է 2018 թ. ֆինանսական տարվա համար առաջարկությունները, որոնք նախատեսում են էականորեն նվազեցնել ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը:
Հայաստանին առաջարկվում է ընդամենը $6.8 մլն տրամադրել: 2017-ին տրամադրված օգնությունը կազմել էր $20.4 մլն։ Այսպիսով, օգնության ծավալը առաջարկում է նվազեցնել 67%-ով: Վրաստանին ու Ուկրաինային տրամադրվող օգնությունը կնվազեցվի համապատասխանաբար 57%-ով ու 70%-ով, Ադրբեջանին օգնությունը՝ 90%-ով:
Նշենք, որ Հայաստանի համար առաջարկվող գումարից 4 միլիոն դոլարը կհատկացվի Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամի, 1,5 միլիոն դոլարը՝ թմրանյութերի դեմ պայքարի և 700.000 դոլար՝ հակաահաբեկչական, ականազերծման և հարակից ծրագրերի շրջանակում:
Բյուջեն պահպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը և չի նախատեսում ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին ռազմական օգնություն, այնուամենայնիվ, նախատեսում է 600.000 դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար:
Եվրոպական ու եվրասիական երկրներին օգնությունն ընդհանուր առմամբ կկրճատվի 60%-ով: