Թուրքիայում յոթ տարվա մեջ 140 մլրդ դոլար է ներդրվել. Ո՞ր երկրներն են հիմնական ներդրողները
2010 թ-ից մինչև 2017 թ. փետրվար Թուրքիայում օտարերկրյա ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է 140 մլրդ դոլար: Այս մասին իր Facebook-ի էջում գրում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Ըստ նրա գրառման, նշված ներդրումների ծավալի առյուծի բաժինը պատկանում է ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին՝ ավելի քան 110 մլրդ դոլար (74 %): Ներդրումների ծավալով առաջին 10 երկրներն են.
1. Հոլանդիա - 22 մլրդ (15 %)
2. ԱՄՆ - 11.1 մլրդ (8 %)
3. Ավստրիա - 9.7 մլրդ (7 %)
4. Մեծ Բրիտանիա - 9.5 մլրդ (6.8 %)
5. Լյուքսեմբուրգ - 8.9 մլրդ (6.4 %)
6. Գերմանիա - 8.8 մլրդ (6.4 %)
7. Բելգիա - 8.2 մլրդ (5.9 %)
8. Իսպանիա - 7.6 մլրդ (5.5 %)
9. Հունաստան - 6.8 մլրդ (4.9 %)
10. Ֆրանսիա - 6.8 (4.9 %)
Ռուսաստանից կատարված ներդրումները, նշում է փորձագետը, կազմել են 5.1 մլրդ դոլար ( 3.7 %): "Ադրբեջանական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 4.9 մլրդ դոլար (3.6 %): Ուշագրավ է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կատարված ներդրումների ծավալով Ադրբեջանը գտնվում է առաջին տեղում՝ մոտ 129 մլն դոլար ցուցանիշով", - ասված է նրա գրառման մեջ:
"Արաբական երկրներից խոշոր ներդրում կատարած երկրներն են Արաբական միացյալ էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Կատարը և Լիբանանը, որոնց ընդհանուր ներդրումների արժեքը կազմել է մոտ 10.2 մլրդ դոլար", - տեղեկացնում է թուրքագետը: