31.07.2024
ԱՀ ՊՆ. Ադրբեջանը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 60 միլիմետրանոց ականանետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԵԱՀԿ ՄԽ-ի «ապտակից» հետո Ալիևը կարող է ռազմաքաղաքական ինքնասպանություն գործել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝ տասնամյակների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը։ Վերջապես ԵԱՀԿ Մինսկի խումբը (գրեթե զուգահեռաբար՝ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը) իրերը կոչեց իրենց անուններով եւ առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ հրադադարի խախտումն ու ռազմական ավանտյուրան սկսել է Ադրբեջանը, իսկ Հայաստանն ընդամենը հանդես է եկել պատասխանողի դիրքից։ Չափազանցված չեն այն գնահատականները, որ սա միջազգային հանրության ապտակը կամ հարվածն էր Ադրբեջանին, որն ամեն ինչ անում էր ու անելու է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու համար։


Խոսքը հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմի ներդրման ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնման մասին է, որոնց կատարումը Հայաստանը, ըստ էության, ներկայացնում է՝ որպես նախապայման բանակցային գործընթացը շարունակելու համար։ Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը։ Որքանո՞վ է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանո՞վ է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել։ Կարեւորը, սակայն, այս արդյունքը պահպանելն ու նախաձեռնողականության վերածելն է, ինչը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն առաջիկա ժամանակաշրջանի համար։ Ադրբեջանի կրակոցներն այսպիսով կարող են վերածվել ինքնասպանության կրակոցների։ Ընդ որում, ստեղծված իրավիճակն ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է համարժեք հետեւություններ անել եւ տեղափոխվել ռացիոնալ դաշտ։ Բացառված չէ, որ Ալիեւն այս իրավիճակից ելքն ու սեփական հասարակությանն ասելիքի բացակայությունը փոխհատուցի սահմանային ավելի ինտենսիվ միջադեպերով։ Առաջիկա ժամանակաշրջանը կարող է վտանգավոր լինել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի աշխատակազմն առաջնահերթ կարգով տեղավորել է ՀՀԿ-ԲՀԿ «խարոշիներին», նրանց հարմարավետ աշխատասենյակներ տրամադրել, փոխարենը արդեն երկու օր է՝ ԱԺ միջանցքներում նյարդային դիսկոմֆորտի մեջ են նախագահի վերահսկողականի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը, «Ծառուկյան դաշինքից»՝ Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը եւ ուրիշներ։ Սենյակներով ապահովված գործընկերները նրանց փորձում են մխիթարել, թե «դրսում» հայտնվելն ԱԺ-ում աշխատակազմի ղեկավարի բացակայության պատճառով է եղել, հիմա ԱԺ-ն արդեն աշխատակազմի ղեկավար ունի՝ Արա Սաղաթելյանը, հարցն արագ կկարգավորվի։ Ավելի ագրեսիվներն առաջարկում էին փակ դռները ջարդել, տեղավորվել ցանկացած սենյակում»:


«Առավոտ» թերթը գրում է. «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին երեկ հարցրինք՝ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները 2008-ի թնջուկից հետո կարգավորվեցի՞ն։ «Կհարցնեք Սերժ Սարգսյանին»,-ասաց նա: Դիտարկամն էլ՝ այսինքն չե՞ն կարգավորվել, նա արձագանքեց. «Կհարցնեք Սերժ Սարգսյանին, ինչի՞ եք էդ հարցն ինձ տալիս, ինքն ավելի բարձր դիրքերում ա»։ Հիշեցնենք, որ երբ Սասուն Միքայելյանը չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր եւ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ ընկերներ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին։ Սասուն Միքայելյանն առաջիններից էր, որ կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին։ Արդյունքում նրա եւ Սերժ Սարգսյանի մտերիմ-ընկերական հարաբերությունները փոխեցին իրենց բնույթը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հաստատում ՀՀ կառավարություն ներկայացված գնումների ընթացակարգը, եւ քանի որ մի շարք մարզերում, համայնքային բնակավայրերում իրականացվում են աշխատանքներ՝ ասֆալտապատման, կանաչապատման եւ այլ, բոլոր գործերը մնացել են կիսատ, որովհետեւ կառավարությունը չի հաստատում գնումների ընթացակարգը, համայնքային ղեկավարները չեն կարողանում տենդեր հայտարարել, անգամ ծառերը, որ էտի սեզոնն անցել է, մի շարք համայնքներում չեն էտվել: Մի շարք փոքր քաղաքներում փոսերն արված են, բայց չեն կարողանում ասֆալտապատման համար մրցույթ հայտարարել ու քաղաքային բնակավայրերում, որտեղ քանդել են ճանապարհները՝ ասֆալտապատեն: Ոչ ոք չի հասկանում վարչապետի քայլերը, բոլորը լռելյայն սպասում են, թե երբ կստանան անհրաժեշտ «դաբրոն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետարանի շուրջ լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի մարտի 20-ին «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մարզպետարանից պահանջում է գումար բռնագանձել: Իսկ ահա պահանջվելիք գումարի չափը կազմում է շուրջ 250 մլն դրամ: «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում մեզ հայտնեցին, որ սերմեր են տրամադրել, սակայն դրա դիմաց նախատեսված գումարը չեն վճարել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցը «փակվել» է վերջին օրերին, նախապես Սերժ Սարգսյանի ընտրությունը գրեթե վերջնական է եղել Սահակյանի հարցում, թե ինչու է անսպասելի փոխվել, խորհրդարանի միջանցքներում երեկ տարբեր վարկածներ էին հնչում։ Ասում էին՝ Սերժ Սարգսյանը բարկացել է, որ նախապես արտահոսք է եղել, եւ Սահակյանը հարցազրույցներ է տվել, թե շուտով պաշտոն եմ ստանալու, ուստի որոշել է պատժել նրան։ Մյուս վարկածի համաձայն, նրա թեկնածությունն աջակցություն չի ստացել աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանի կողմից․ նա ասել է, որ Սահակյանը «չի ձգի»։ Ըստ նույն աղբյուրի՝ Սահակյանը մոտ օրերս այլ պաշտոնի կանցնի, թե որտեղ, դեռ պարզ չէ։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը դեռ չի հանձնել ԱԺ աշխատակազմի ղեկավարի պետհամարանիշներով ԱԺ ծառայողական մեքենան եւ, ըստ լուրերի, չի էլ պատրաստվում։ Ի դեպ, աշխատակազմի նոր ղեկավարը՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանի հետ բավականին մտերիմ է, եւ, հավանաբար, նաեւ դա է դերակատարում ունեցել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «մարդ բերել»: Եվ ահա այդ գործին լծվեց Արցախի հերոս, Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Նա խմբի անդամներին խոստացել էր զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործը ավարտվել է, եւ բավականին խիստ պատիժներ նախատեսած գործը մտել է դատարան:


«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բալասանյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ խաբեց տղաներին: «Ի՞նչ է նշանակում՝ իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն՝ ես ասել եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ:... Մենք առաջին օրն ասեցինք, երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք: Իմ հայտարարությունից հետո տեսեք՝ քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել»,- եղավ պատասխանը: Նկատենք, սակայն, որ այդ միջադեպի ժամանակ առաջին սպանությունը եղավ հենց ՊՊԾ գնդի գրավման ընթացքում. ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանյանը փորձել էր դիմադրել եւ տեղում սպանվել: Ու այս առումով հետաքրքիր է` միթե այն ժամանակ Բալասանյանը չգիտեր կատարվածի մասին, որ նման խոստումներ էր տվել «Սասնա ծռերին»:

Կառավարությունը մտադիր է Ռուսաստանից գնվող սպառազինությունն ազատել ԱԱՀ-ից
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor