24.11.2024
Մոսկվան հրապարակել է Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման նախապայմանները
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ընդդիմությունը հրաժարվում է կոալիցիա կազմել իշխող ուժի հետ

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցություն, որը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հավաքել է 13,1 տոկոս, հրաժարվում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն կազմել: Այդ մասին նշում է "Hurriyet" թերթը՝ հղում կատարելով կուսակցության առաջնորդ Սելահեդիին Դեմիթաշին:

«Եթե Արդարություն և զարգացում կուսակցությունը դիմի Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությանը կոալիցիոն կառավարություն կազմելու կոչով, ապա մենք կհրաժարվենք»,-նշել է նա: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով գլխավորում է Արդարություն և զարգացում կուսակցությունը, նոր կառավարություն ձևավորել:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը: Հետևաբար, քաղաքական ուժը խնդիրներ կունենա կառավարություն ձևավորելիս:

Նախնական տվյալներով այդ կուսակցությունը հավաքել է միայն 41% և 550 հոգանոց խորհրդարանում ստացել է 256 տեղ: Նրան հաջորդում են Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1%), Ազգայնական շարժում կուսակցությունը (16,4%) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը (12,8%): Նրանք բոլորը հաղթահարել են 10%-ոց շեմը և ներկայացված կլինեն Մեջլիսում:

Թուրք մեկնաբանները նշում են, որ այս իրավիճակում "Արդարություն և զարգացում" կուսակցությունն ունի երկու ելք՝ կամ ձևավորել փոքրամասնության կառավարություն, քանի որ երկրում գործում է համամասնական ներկայացվածության համակարգ, կամ ձևավորել կոալիցիոն կառավարություն: