24.11.2024
Պուտին. Հայաստանում ռուսական ռազմաբազան կայունացնող դերակատարում ունի տարածաշրջանում
prev Նախորդ նորություն

Մոսկվան հրապարակել է Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման նախապայմանները

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ը հայտարարել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը խոչընդոտում է պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը աբխազական և հարավօսական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղենիշը: Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղեկայված փաստաթղթում:

«Ռուս-վրացական հարաբերությունների լիարժեք կարգավորմանը բնական զսպող գործոններն են Թբիլիսիի իշխանությունների ցանկության բացակայությունը հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի համար սահմանված "օկուպացված տարածքների" կարգավիճակից, ինչպես նաև ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին մաքսիմալ ինտեգրվելու առկա ուղենիշը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը:

Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունում նշել է, որ Մոսկվայի հարաբերությունները Սուխումի և Ցխինվալիի հետ կրել են կառուցողական և վստահելի բնույթ: Մոսկվան շարունակելու է պահպանել Աբխազիայի և Հարավային Օսիայի պետականության կայացմանն աջակցման ուղենիշը՝ ապահովելով նրանց անվտանգությունը և սոցիալ-տնտեսական զարգացումը:

Ինչ վերաբերվում է Թբիլիսիին, ապա ՌԴ ԱԳՆ-ը նպատակ ունի զարգացնել հումանիտար և գործնական կապերը: «Մենք շարունակելու ենք զարգացնել երկկողմ կապերն այն ոլորտներում, որոնք չեն հակասում ՌԴ-ի ազգային շահերին՝ առաջին հերթին ընդլայնելով հումանիտար և գործնական կապերը», - նշված է փաստաթղթում:

Վրաստանի ԱԳՆ-ը դեռևս չի արձանագրել այդ փաստաթղթին, փոխանցում է Նովոստի-Գրուզիան: