23.11.2024
Այվազովսկուն կսպասենք ևս մի քանի ամիս. ցուցահանդեսը հետաձգվել է
prev Նախորդ նորություն

Կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի մահվան հանգամանքները:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի դին հայտնաբերվել է 2017թ. մայիսի 14-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:


ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտի մահվան դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, քրեական գործով ստացված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական,դատակենսաբանական,դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ։


Հիշեցնենք, մամուլն այսօր գրել էր, որ  վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել էր, թե խստագույնս պատժելու է բոլոր պատասխանատուներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից օրերս կազատվի ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար Գեւորգ Մանգասարյանը: