Զարուհի Փոստանջյանի դստեր մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դստեր մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել: Այս մասին հայտնում են «Արմենիա» ԲԿ-ից:
Համաձայն աղբյուրի՝ Լիլիթ Դրամփյանի վիճակն այս պահին կայուն բավարար է գնահատվում:
Ինչպես VERELQ-ն արդեն տեղեկացրել էր, նախօրեին Փոստանջյանը մուտք է գործել Ավանում տեղակայված ՀՀԿ շտաբներից մեկը և պահանջել բացել դարակները, որտեղ, ըստ նրա, ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան: Իրավապահները դուրս են հանել քաղաքապետի թեկնածուին շտաբից, ապա փորձել են բռնի ուժով բերման ենթարկել, սակայն չկարողանալով՝ փոխարենը բերման են ենթարկել նրա դստերը: Սակայն Զարուհի Փոստանջյանի դուստրը տեղափոխվել էհիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
Նշենք, որ միջադեպից հետո սոցիալական ցանցերում Փոստանջյանի դեմ իսկական արշավ սկսվեց, քաղաքապետի թեկնածուին մեղադրում էին, թե նա օգտագործեց դստերը, որպեսզի ՀՀԿ-ից ձայներ փախցնի: Մինչդեռ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 71.25 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, իսկ Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7.75 տոկոսը: