20.04.2025
Զարուհի Փոստանջյանի դստեր մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել
prev Նախորդ նորություն

ՔԿ. Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 10 հաղորդում-ահազանգ

2017 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։


ՔԿ-ից տեղեկացնում են, որ ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն:


Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:


Արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար:

Սերժ Սարգսյանն ամառային զորակոչ անցկացնելու հրամանագիր է ստորագրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար