24.11.2024
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն ստացել է 71.25 %, «Ելք»-ը՝ 21 %, «Երկիր ծիրանի»-ն՝ 7.75%

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 71.25 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, իսկ Երկիր ծիրանի կուսակցությունը՝  7.75 տոկոսը:


Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն իր առավելագույն ցուցանիշն ապահովել է Նուբարաշեն վարչական շրջանում՝ 85.50 տոկոս: Իսկ ահա Ավան վարչական շրջանում, որի թաղապետ Մարգարյանը եղել է ժամանակին, ՀՀԿ-ն ստացել է 78.95 տոկոս ձայն:


Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությունը ամենից շատ ձայն ստացել է Արաբկիր վարչական շրջանում՝ 11.34 տոկոս, իսկ Ավանում, որտեղ երեկ Փոստանջյանի և նրա դստեր մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ, ընդամենը 1,106 ձայն: 


Հիշեցնենք, նախօրեին Փոստանջյանը մուտք է գործել Ավանում տեղակայված ՀՀԿ շտաբներից մեկը և պահանջել բացել դարակները, որտեղ, ըստ նրա, ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան: Իրավապահները դուրս են հանել քաղաքապետի թեկնածուին շտաբից, ապա փորձել են բռնի ուժով բերման ենթարկել, սակայն չկարողանալով՝ փոխարենը բերման են ենթարկել նրա դստերը: Սակայն Զարուհի Փոստանջյանի դստերը տեղափոխել են հիվանդանոց, որտեղից, ըստ նախնական վարկածի, հայտնել են, որ նրա մոտ ուղեղի ցնցում է:


Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Ելք» դաշինքը առավելագույն ձայներ ստացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 31.47 տոկոս: Ի դեպ, այս վարչական շրջանում ՀՀԿ-ն ամենից քիչն է ձայն ստացել՝  57.77 տոկոս: