3.05.2025
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆոտո՝ Kremlin.ru
prev Նախորդ նորություն

ՌԴ հայերի միությունը ոստիկանություն է դիմելու Մոսկվայում ադրբեջանցիների սադրանքի համար

Ռուսաստանի հայերի միությունում պատրաստվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն՝ Մոսկվայում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am -ին ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը՝ հավելելով, որ դիմումը դեռ չի ներկայացվել։


Մայիսի 9-ին հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, մասնակցում էին «Անմահ գունդ» ակցիային։ Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք նախապես մասնակցության հայտ չէին ներկայացրել, այդուհանդերձ եկել էին՝ խանգարելու մտադրությամբ։ Դրանք «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ադրբեջանական կազմակերպության ներկայացուցիչներն էին, որի գործունեությունը դադարեցված է Ռուսաստանի Արդարադատության նախարարության կողմից։



 


Նրանցից մեկը հայկական թափորի վերջից քայլող մասնակցի ձեռքից խլել է ԼՂՀ-ի դրոշը ու կոտրել ձողը։ Հայերը պատասխան են տվել, սադրիչներին ցույց տվել իրենց տեղը։ Ընդ որում ձգտել են խուսափել ծեծկռտուքից, չնայած ակնհայտ էր, որ ադրբեջանցիները ամեն կերպ փորձում էին վիճաբանություն հրահրել ու վնասվածքներ ստանալ։

NI. ԱՄՆ-ում Լավրովի հանդիպումները կարևոր են Ուկրաինայի ու ԼՂ իրավիճակների համատեքստում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով