22.04.2025
Սամարայի շրջանում հայ է սպանվել, ևս երկուսը վիրավորվել
prev Նախորդ նորություն

Պաղեստինը ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ պայմաններ կստանա. Պուտին

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆոտո՝ Kremlin.ru
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆոտո՝ Kremlin.ru

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է կայացրել Պաղեստինին ԵԱՏՄ-ի հետ առեւտրի արտոնյալ պայմաններ տրամադրելու մասին։ Այս մասին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ТАСС»-ը։


«Հույս ունենք, որ երկկողմանի առեւտրային կապերի վրա դրական ազդեցություն կթողնի ԵՏՀ-ի որոշումը՝ Պաղեստինը սակագնային արտոնությունների միասնական համակարգի օգտատերերի ցանկում ներառելու մասին։ Հիմա մի շարք պաղեստինյան ապրանքներ ԵԱՏՄ տարածք ներկրվելու ժամանակ կազատվեն մաքսատուրքերից»,- նշել է Պուտինը։


Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ այժմ աշխատում է ռուս-պաղեստինյան միջպետական հանձնաժողով, որը պետք է լուծի ապրանքաշրջանառության աճի և ներդրումային համագործակցության հարցերը։

ՌԴ հայերի միությունը ոստիկանություն է դիմելու Մոսկվայում ադրբեջանցիների սադրանքի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան