9.06.2025
Դիվանագիտական նոր սկանդալ՝ Գերմանիայի և Թուրքիայի միջև
prev Նախորդ նորություն

Սամարայի շրջանում հայ է սպանվել, ևս երկուսը վիրավորվել

Մայիսի 7-ին Սամարայի շրջանի Մեխզավոդ գյուղում փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղի բնակիչների և հայերի միջև:


«Վոլգա նյուզ»-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով երեք հայաստանցիներ վիճել են երեք տեղի բնակիչ երիտասարդների հետ 1000 ռուբլու համար, ինչի արդյունքում վերջիններս կրակ են բացել: Նույն օրը երեկոյան հայերը դիմել են բժշկական օգնություն ստանալու համար. երկուսին բժիշկները անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, իսկ երրորդը, գիտակցության չգալով, մահացել է: 


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով: Կասկածյալների նկատմամբ, որոնց թվում է նաև մեկ անչափահաս, հետախուզում է հայտարարվել:    

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆոտո՝ Kremlin.ru
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը