ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին զենք կփոխանցի Ռաքքան ազատագրելու համար
ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին զենքի խմբաքանակ է փոխանցելու Ռաքքա քաղաքի ազատագրման համար։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պենտագոնի մեկնաբանությունը։ Ավելի ուշ Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտնել է, որ քուրդ խռովարարներին համարում է միակ ուժը, որը մոտ ժամանակներս կկարողանա հաջողությամբ ազատագրել սիրիական Ռաքքա քաղաքը։
Զենքը փոխանցվելու է սահմանափակ ծավալով ու միայն այն բանի համար, որ քաղաքն ազատագրվի։
Ընդ որում ԱՄՆ-ն հասկանում է այդ գործողությունների հետ կապված Թուրքիայի մտահոգությունը։ Լրագրողները հետաքրքրվել են, արդյոք Դոնալդ Թրամփը Թուրքիայի հետ քննարկել է քրդերին զենք մատակարարելու՝ իր որոշումը։
«Ես չգիտեմ՝ քննարկել է , թե ոչ։ Ես գիտեմ, որ նախագահը ՊՆ-ին տրամադրել է քրդական ջոկատներին զինելու լիազորություն՝ սիրիական Ռաքքա քաղաքը ԻՊ խմբավորման զինյալներից ազատագրելու համար»,- պատասխանել է Սփայսերը։