17.09.2026
Պապիկյանը Պեկինում հանդիպել է ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
prev Նախորդ նորություն

Դվին գյուղի եկեղեցուց գողացել են գանձանակը. ՔԿ-ն գործ է հարուցել

ՀՀ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուց գողացել են գանձանակը:


Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել 5 օր առաջ և արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե:


«Գողության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,-Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:


Նշենք, որ դեպքի մասին հայտնել էր shamshyan.com-ը և նշել, որ դեպքի մասին ահազանգել է Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գեղամ Ն․-ն: Նա հայտնել էր նաև, որ եկեղեցու մուտքի դուռը և պատուհանները վնասված չեն եղել։


 

Սիմոնյանը և Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության հարցեր
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ
16.09.2026
ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ