16.09.2026
 ՀՀ–ում ընկերությունների վրա հարձակումներ են իրականացվում Zoom-ի և DocuSign-ի անունից
prev Նախորդ նորություն

Վահան Կոստանյանը Գերմանիայի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը

 Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: 


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի ստորագրած «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագրում ուղենշված ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին:


Ընդգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, այդ թվում՝ Հայաստանից դեպի Գերմանիա գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների ավելացման, գործարար կապերի խթանման կարևորությունը։


Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր:


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:


 

«Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ
16.09.2026
ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ